Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Վճռական դաշնակները

Վճռական դաշնակները
16.11.2015 | 20:49

-«Ոչ» ասող քաղաքական գործիչներն ուզում են «այո» ասել, բայց զուտ քարոզարշավի համար «ոչ» կասեն,- ասում է ՀՅԴ կուսակցության շարքերում 15 տարվա կյանք ապրած Արսենը:
Արսենը ՀՅԴ կենտրոնական գրասենյակի շենքի այդ օրվա պատասխանատուն էր: Չկարողացա շփվել ավելի բարդ պաշտոնյայի հետ. Արսենը պատճառաբանեց, որ նրանք նիստի են:
Սկզբում խոսեցինք կուսակցության վարած ընդհանուր քաղաքականությունից և անցանք իմ այցելության բուն նպատակին` սահմանադրական փոփոխություններին: Առաջին հարցս այն էր , թե որ փուլում են գտնվում իրենց քարոզչական աշխատանքները: Վերջինս պարզաբանեց, որ իրենց քարոզչությունը կընթանա ամբողջ Հայաստանով մեկ, և այսօրվանից կայցելեն մարզեր ու այնտեղ էլ կիրազեկեն սահմանադրական փոփոխությունների մասին ավելի մանրամասն: Հաջորդ հարցս Արմեն Ռուստամյանին էր վերաբերում, քանի որ, ըստ նրա, սահմանադրական փոփոխությունները նոր շունչ կտան մեր կառավարությանը. նշեմ, որ մեծամասնությունը կողմ է քվեարկել` 104 կողմ, 10
դեմ, 3 ձեռնպահ: Այժմ պատկերն այլ է. որոշ կուսակցություններ միացել են «ոչ»-ի ճակատին, ի՞նչն է պատճառը: Արսենն ասաց, որ այս հարցին հակիրճ կպատասխանի. «Ոչ» ասող քաղաքական գործիչներն ուզում են «այո» ասել, բայց զուտ քարոզարշավի համար «ոչ» կասեն և ժողովրդին իրենց կողմը կքաշեն, ինչպես արդեն արել են շատերը, ցավոք»: ԱԺ-ում սահմանադրական փոփոխության հենց սկզբից էլ դուք ասացիք, որ ձեր քարոզներով կարող եք լիովին բացատրել ժողովրդին, թե ինչու ասել «այո», ստացվո՞ւմ է արդյոք ձեր քարոզչությունը և ինչպե՞ս եք այդ քարոզարշավն իրականացնում: Երկար խոսեց այս հարցի շուրջ, սակայն ամենակարևորը նշեց. «Հայաստանը ուզում ենք տեսնել ընկերվարական, ազատ ու անկախ շրջանակներում: Եվ բոլորն էլ պետք է մեր կողքին լինեն և վճռական ասեն «այո», թերևս, երկար տարիներ է, մենք հենց սա էինք ուզում»,- հավելեց իմ զրուցակիցը: Հանդիպման վերջում Արսենին ասացի, որ մեր զրույցի մասին նյութ պետք է պատրաստեմ, նա խորաթափանց ժպտաց և փորձեց երկարացնել զրույցը` ցանկանալով նշել ՀՅԴ խմբակցության կատարած բարեգործությունների, կառուցած դպրոցների, ստեղծած կազմակերպությունների մասին:
Ինչ արած, այդպես էլ չկարողացա գտնել ճիշտ պատասխանները և հասկանալ «այո»-ի վճռական իմաստը:

Հասմիկ ՄԵԼՈՅԱՆ

Դիտվել է՝ 1206

Մեկնաբանություններ